ՁՆԾԱՂԿԻ ԲՈՒՅՐԸ

Չե՛մ ուզում լինել սերը քո վերջին,
Ուզում եմ լինել այն սերն առաջին,
Ում դու կսիրես սրտիդ զարկերով,
Հոգուդ լարերով, լուռ և խոսելով,
Ձնծաղկի բույրը օդում զգալով
Ու վարսերիս մեջ այն զգույշ հյուսելով,
Վաղ առավոտյան և ուշ գիշերով
Հոծ ամբոխի մեջ ինձ որոնելով
Ու աչքերիս մեջ միշտ քեզ փնտրելով։
Տարիներ կանցնեն գուցե անհամար,
Ու սիրտդ զարկի ուրիշի համար,
Ու դու մոռանաս աչքերս սիրող,
Որ թրթռում էր հայացքիդ համար,
Քո գրկի ու տաք համբույրիդ համար…
Բայց դա կտևի մինչ գալը գարնան,
Երբ սառույցները առվակ կդառնան,
Տաք քամիները մեղմ օրոր կասեն,
Օդը կլցվի ձնծաղկի բույրով,
Հոգիդ կլցվի քաղցր հուշերով.
Առաջին սիրո մեղեդին կերգես
Ու երազ դարձած սերդ կհիշես…