Ա՜խ այս սերը, կյանքի տերը,
Երբ թակում է բյուր սրտերը,
Կորցնում ես քուն ու դադար
Ու հորդում է սեր անդադար:
Հոգումդ միշտ վառվող կրքեր,
Քեզ զգում ես աշխարհի տեր,
Շուրթերիդ խենթ սիրո երգեր,
Շուրջբոլորդ ամենուր սեր…
Սեր բնության վառ զարթոնքում,
Սեր վաղորդյան այգաբացում,
Սեր արևի ամեն շողում,
Սեր անձրևի կաթիլներում:
Սեր կայծակի ամեն զարկում,
Սեր ծովերի, օվկիանների ալիքներում,
Սեր աչքերիդ անտակ խորքում,
Սեր քո գրկում, համբույրներում:
Սեր մեր սրտի ամեն զարկում,
Սեր երկրում, սեր երկնքում,
Թե չկա սեր, զուր ենք ապրում: