Երբ ես փոքրիկ մի աղջնակ,
Զույգ աչքերս վառվող կրակ,
Կազմակերպված ու խելացի,
Ծնողներիս շատ սիրելի,
Այնքան ուրախ ու կյանքվ լի,
Ամեն քայլս ճիշտ , անթերի,
Որոշեցի ծնողներիս ես մատուցել
Անակնկալ, ոչ սպասելի…
Չորս տարեկան նոր բոլորած,
Տատիկիս տան բակում նստած,
Երկար-բարակ մտածելուց,
Ծանրութեթև շատ անելուց
Հետո միայն որոշեցի,
Որ խաբված եմ ես անտեղի.
Թողել են ինձ այստեղ տանը,
Մայրս, հայրս իմ սիրելի
Ու գնացել մասնակցելու
Տարեդարձին իմ պապիկի:
Ես էլ վստահ ու աներեր,
Թեթև քայլքով, ինչպես թիթեռ,
Մեծ փողոցը զգույշ հատեցի
Ու շատ արագ պապիս դռանը կանգնեցի:
Օ՜, չեմ ուզում հիշել կրկին
Մորս հայացքը այդ պահին,
Որ չգիտեր, սոսկ բարկանար,
Թե պարզապես ուրախանար,
Որ չեմ կորել ճամփի կեսին:
Քնքու՛շ մայրիկ, իմ սիրելի,
Խնդրում եմ ինձ ներիր կրկին,
Սիրում եմ քեզ անչափ անգին:
Իմ մանկություն ուրախ ու վառ,
Բայց նույն պահին՝ խենթ ու խելառ,
Ա՜խ, երանի գայի քեզ հյուր,
Թեկուզ տևեր դա լոկ մեկ օր: