Ճանապարհներ հեռու, մոտիկ,
Ճանապարհներ կարճ ու երկար,
Ճանապարհներ ոլոր-մոլոր,
Իսկ երբեմն պարզ, հասարակ:
Ճանապարհներ, որ տանում են
Գուցե անդունդ, գահավիժում,
Ճանապարհներ, որ ձգվում են
Դեպի ամպեր և ամպն ի վեր:
Բայց բոլորից բարդ ու խրթին,
Մարդու կյանքի ճամփան է սին,
Ապրես թեկուզ հազար տարի,
Չես էլ հասնի ճամփիդ կեսին:
Պետք է ապրել ամեն վայրկյան,
Ձգտել քո վեհ նպատակին,
Չհավատալ ընդմիշտ փառքի,
Հարստության կեղծ պատրանքին:
Ապրել այնպես, ինչպես երբեք,
Ասես կյանքիդ օրն է վերջին,
Եվ հենց մահը, դա տեսնելով,
Չի՛ հայտնվի ճանապարհիդ…
Ճանապարհներ հեռու, մոտիկ,
Ճանապարհներ կարճ ու երկար,
Ճանապարհներ, որ տանում են
Երազանքի լուսե կամար…