ՀԵՔԻԱԹԱՅԻՆ

Դատարկ փողոցով քայլում է դանդաղ
Մի հեզանազիկ, լուսավոր աղջնակ,
Չկա ոչ մի շունչ, լոկ սրտի բաբախ,
Տանջում է նրան ինչ որ ցավ հաստատ:
Կողքերն է նայում, անհանգիստ շրջվում,
Կարծես իր սրտում վախն է բույն հյուսում,
Այդպես նա երկար քայլեց ու քայլեց,
Եվ երբ շատ հոգնեց ծանր մտքերից,
Արցունքն աչքերին հառաչեց, նստեց…
Որտեղից որտեց, կարծես հրաշքով,
Նրան մոտեցավ մի կին թիկնոցով,
Բռնեց աղջկա ձեռքը սրտագին
Եվ տվեց նրան խրատներ անգին.
-Հեռու՜, շատ հեռվում, ծոցում խավարի,
Երբ մարդն իր մտքին դառնում է գերի,
Ձգում է նրան ճիրաններով իր խաբկանքը չարի,
Պարուրվում ես դու մտքերի շալում
Ու մոլորվում ես մռայլ անտառում…
Հիշի՛ր դու չքնաղ, լուսեղեն էակ,
Որ անցողիկ է կյանքում լավ, թե վատ,
Որ չկա կյանքում սոսկ ճակատագիր,
Թևաթափ եղած երբեք մի նստիր,
Կյանքը սիրում է պայքարողներին,
Ոչ թե կատվի պես մլավողներին
Եղիր միշտ ուժեղ ու մի վհատվիր,
Պայքարիր դու միշտ և առաջ նայիր:
Ասեց ու չքվեց անծանոթ կինը,
Ինչպես հեքիաթից եկած մի կախարդ…
Աղջիկը այդժամ ելավ իր տեղից,
Ցրվեց խավարը աչքերի փայլից,
Դեմքին մի խորունկ ժպիտ հայտնվեց,
Սահուն քայլերով ամբոխին ձուլվեց: