Գարուն է, հոգիս անդադար պարում է,
Շուրջս այնքան պայծառ ու սիրուն է,
Բնությունը ձմռան քնից զարթնում է,
Ամենուր ծաղիկները անուշ բուրում են։
Երկնքում երևում է երամը թռչունների,
Թե ինչպես են վերադառնում երկիրը հայրենի,
Ականջ է շոյում ծլվլոցը սոխակների,
Որ կարծես դիպչում է հոգուդ թելերին։
Ուզում եմ գրկել քեզ ու ասել սիրում եմ,
Քո խորունկ հայացքից ես անէանում եմ,
Գարնան բոլոր կախարդական գույները
Մեր սիրո նորաստեղծ կտավում են ,
Իսկ ես մի խենթ , սիրահար նկարիչ
Այն սիրո դյութիչ գույներով ներկում եմ: