Ձնծաղիկ, մանուշակ աննման,
Կակաչներ, նարգիզներ, անթառամ,
Լայնարձակ դաշտերով ես վազեմ,
Երիցուկ, անմոռուկ հավաքեմ:
Շնչեմ անուշ օդը վաղ գարնան
Հայրենի լեռներով հիանամ,
Նայեմ ես կապուտակ երկնքին,
Այնտեղից ժպտացող արևին,
Քամին մեղմ սարերից թող փչի,
Վարսերս մեղմիկ օրորի…
Երբ հոգնեմ ես պառկեմ խոտերին,
Ու նայեմ զմրուխտե լանջերին,
Աչքերիս թող իջնի քաղցր նինջ,
Երկինքն ինձ սավան՝ մաքուր, ջինջ:
Աստղերն էլ օրոր թող երգեն,
Երազներ գունավոր պարգևեն,
Վարղորդյան կաթիլից արթնանամ
Ու գարնան զով օդով արբենամ…
Ձնծաղիկ, մանուշակ աննման,
Կակաչներ, նարգիզներ վառ գարնան: