Բառերը խեղդվում են մտքումս,
Գրիչը դողում է ձեռքումս,
Ուզում եմ գրել , ասել ինչ -որ բան,
Խենթ սիրո մասին կամ գունեղ գարնան,
Բայց ,ավա՜ղ , չեմ կարող ստիպել սրտիս,
Այնտեղ մութ է, խավար ու արյան բիծ։
Անցել են եկար ու ձիգ տարիներ,
Մրմռում է հայի սրտի վերքը դեռ,
Որ գալիս է դարերի մութ խորքերից՝
Չփակվելով ցեղասպանության օրից։
Ինչքա՜ն խեղված ճակատագրեր
Ու կենդանի թաղված կյանքեր,
Մանկան ճիչեր օդում սառած,
Մոր հառաչանք շուրթին մարած,
Հետո Դերզոր ու հալածանք,
Միլիոն ու կես կորսված կյանք…
Ա՜խ, անտարբեր ու փուչ աշխարհ,
Որ մինչ օրս անպատիժ է մեղավորը
Ու բացահայտ դեռ սպառնում է,
Թե բա շուտով նորից կգա,
Որ հայն իսպառ անհետանա…
Ի՞նչ ենք արել մինչ այս օրը.
Ուրացել ենք մեր եղբորը,
Թշնամու հետ ընկերացել,
Շահ սեփական վեր ենք դասել,
Ընկերոջը դավաճանել ,
Իսկ ոսոխին հաճոյացել…
Հետո իբր թե զարմացել,
Թե ինչպես է մեզ թիկունքից
Մեր թշնամին զարկել, սպանել…
Ու դեռ ինչքան խարխափելով,
Կեղծն ու ճիշտը չզատելով,
Պիտի ապրենք մեր սուրբ հողում,
Ժամանակն է արդեն վաղուց
Միավորվել, դառնալ բռունցք։
Թե մի փոքր էլ մենք հապաղենք,
Միմյանց հոգի թունավորենք,
Դաս չքաղենք պատմությունից,
Մեր ծովից ծով Հայաստանի
Այս մասունքն էլ կկորցնենք,
Ժամանակի հորձանուտում կխեղդվենք,
Ու անցյալի մութ էջերում կխարխափենք…