Թո՛ղ այրվեն դժոխային կրակներում
Չար ու անսիրտ բոլոր մարդիկ,
Որ գործերով զարհուրելի
Անդունդին են այնքան մոտիկ:
Չե՛մ լինելու արդարամիտ ու սրտացավ,
Սրտիս համար այդ շրջանը արդեն անցավ,
Այլ կլինեմ դարանակալ ինչպես որսորդ՝
Վերջը տալով նենգ գործերին նրանց այսօր:
Չի դադարում արյան գետը սրտիս վերքից,
Ես ուզում եմ արդարություն այս վայրկյանից,
Թո՛ղ, որ լինի Աստվածային պատիժ երկնից.
Չարին տրվի արժանավոր իր վերջի սկիզբ…