Ես այսօր կուզեմ անհագուրդ խմել,
Սիրո բաժակը մինչև վերջ քամել,
Ու զգացումով այդ կուզեմ արբենալ,
Բարձրանալ երկինք ու այնտեղ մնալ։
Այնտեղից նայել քո սահուն քայլքին,
Քամուց ծածանվող փարթամ մազերին,
Արևից սնվող քո ալ այտերին,
Ծովից անապակ քո ջինջ աչքերին։
Ու թե արթնանամ արբեցման քնից,
Թող որ դա լինի քո տաքուկ շնչից,
Եվ այգաբացի մեղմ լույսի ներքո
Քեզ գիրկս առնեմ մինչ ուշ երեկո ։